
Բեգլարյանի արհամարհական վերաբերմունքը «լացեցրեց» կնոջը (տեսանյութ). news.am

Երեւանի Նար-Դոս փողոցի 1-ին նրբանցքի 71 տան բնակչուհի Նինա Վերմիշյանին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կառավարության մոտ փորձեց իր տան հետ կապված խնդիրը ներկայացնել Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, որը չլսեց նրան՝ շտապելով կառավարություն: Կինը վիրավորվեց եւ սկսեց բարձրաձայն արտասվել:
«Վիճակս շատ ծանր է, իսկ Բեգլարյանը խնդում ա վրես»,-ասաց տիկին Նինան՝ լաց լինելով։
Կնոջ խոսքով՝ 15 տարի ինքը բոլոր նոր նշանակված թաղապետերին, քաղաքապետերին նամակ է գրել, ներկայացրել խնդիրը, սակայն ոչ մի լուծում չի տրվել:
«Հաշմանդամ մորս կալյասկով տարել եմ Տարոն Մարգարյանի տուն, ոչ մի բան չեն անում: Հիվանդ մերս պառկած է մահամերձ, տունը լրիվ փլված: Տեսա՞ք՝ ծիծաղեց վրաս, անցավ, ասում ա՝ քո տունը շուտվանից է փլված, ինչի՞ Տարոնը քեզ տուն չի տվել»,- NEWS.am-ի հետ զրույցում նախարարի հետ իր զրույցի բովանդակությունը փոխանցեց Նինա Վերմիշյանը։
Մանրամասներն՝ այստեղ