Ջոն Քերին Ուելսում արդյունավետ քննարկումներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:

Ուորլիքն ընդգծել է, որ այդ հանդիպումը Քերիին հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ և խրախուսել կողմերին՝ կապված խաղաղություն ապահովելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու հետ. «Պետքարտուղարը նախագահներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և նվազեցնել լարվածությունը շփման գծի երկայնքով:

Երկու նախագահներն էլ վերահաստատել են, որ հավատարիմ են խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն: Մենք շատ անելիքներ ունենք առաջիկա ամիսներին՝ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, այն է՝ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության հաստատումը: Ջոն Քերիի հանդիպումն օգնել է պարզել, թե ինչի վրա է անհրաժեշտ կենտրոնացնել մեր ջանքերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930