ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հայկ Ալումյանը հրապարակեց փորձագետների կողմից վերծանված խոսակցությունների մի մասը: «Տղամարդու ձայն 3: Սա Զարզանդ Նիկողոսյանն է, նկարագրում է մեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջցրին: Զարզանդ Նիկողոսյանի, որի հետագա ցուցմունքների համաձայն՝ ինքն է ծեծել և ավտոմեքենայից հանել, Սուրիկ Խաչատրյանն էլ կապ չունի, (ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը) պատմում է՝ է, Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:
Զինյալները հիմնել են շարիաթական դատարաններ, սեփական ոստիկանություն, սակայն չեն միջամտել կոմունալ ծառայությունների աշխատանքին և անգամ նվազեցրել են փոքր բիզնեսի վրա դրված հարկերը:
Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:
Քաղաքագետի համար ամենասարսափելին այն է, որ Մաքսային միության անդամագրվելուց հետո հնարավոր է «երկրում սովետիզացիայի ռեստավրացիան»՝ որպես քաղաքական մշակույթ. «Մարդու իրավունքների սահմանափակումներ, ազատությունների սահմանափակումներ, պատահական չէ, որ Ռուսաստանի դեսպանն արդեն հուշումներ է անում»,- ասաց նա:
Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը:
Վարդան Ավագյանը 4 անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը նոր է վերադարձել ծառայությունից, մյուսը ծառայում է, իսկ երկուսը անչափահաս են:
Դա Վրաստանն ավելի կմերձեցնի ՆԱՏՕ-ի հետ:
Սրանից առաջ Վրաստանը բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ու ՄԱԿ ԱԽ-ին՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացումը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում է Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երևան և Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Վազգեն Մանուկյանը բուհերի խնդիրների հետ մեկտեղ առաջարկել է քննարկել նաև դպրոցներում առկա խնդիրները՝ իրավիճակի ներկայացման հարցը հանձնարարելով Կարինե Թումանյանին:
Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Քվեարկության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հետևանք ունեն այդ տեսախցիկներն ու արագաչափերը վթարների ավելացման և վիրավորների քանակի ավելացման գործում: Այս տվյալները ցույց են տալիս, որ մեքենայով շրջող ոստիկանը շատ ավելի մեծ դեր ունի որպես զսպման մեխանիզմ, քան այդ արագաչափերը, որոնք ընդամենը մեր գրպաններից գումարի կորզման մեխանիզմներ են»:
Մի՞թե այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին:
Այս մասին այսօր հայտարարել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի կոորդինատոր Դմիտրի Տիմչուկը:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Նիկոլայի Ազարյանին շնորհել փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում:
Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ու կայունության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահը հանդիպել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների հետ:
Խոսքը գնում է Ռուսաստանի նախագահի այն հայտարարության մասին, որ ռուսական բանակը կարող է Կիևը գրավել երկու շաբաթվա ընթացքում:
Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր […]
«Փաստ է, որ Քոչարյանը վերադառնալու է, փաստ է նաև այն, որ այդ վերադարձի արդյունքում մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ 10 տարվա լռությունից հետո, լավ կամ վատ, նա ժողովրդին հաշվետվություն ներկայացրեց»:
ESem.am-ն առաջինը հայտնեց իր ընթերցողներին, որ նախորդ տարվա սեպտեմբերին ամուսնացած դերասաններ Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի ընտանիքում համալրում է սպասվում:)
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը:
Համապատասխան փաստաթուղթը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կողմից:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարերում հովիվները նկատել են գետնին ընկած քաղաքացու (տարեց կին):
Գերատեսչությունը հայտնել է, որ այդ քայլը կապված է սպառողների իրավունքների ապահովման հետ:
Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան համարվում է երիկամների վիրաբուժության առաջատար կենտրոններից մեկը Եվրոպայում, հատկապես ուռուցքների վիրահատությունների բնագավառում՝ բուն օրգանների պահպանմամբ: Զբաղվում են նաև ամորձիների ուռուցքների բուժմամբ: