Պուտինի հետ զրույցի մասին Բառոզուի խոսքերը կտրել են համատեքստից. Եվրահանձնաժողով
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի մամլո քարտուղար Պիա Արենկիլդե-Հանսենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Ժոզե Մանուել Բառոզուի խոսքերը կտրել են համատեքստից:
Խոսքը գնում է Ռուսաստանի նախագահի այն հայտարարության մասին, որ ռուսական բանակը կարող է Կիևը գրավել երկու շաբաթվա ընթացքում: Հանսենը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես անց Բառոզուն գումարել է Եվրոպական խորհրդի դռնփակ նիստ, որի ժամանակ էլ նա պատմել է Պուտինի հետ զրույցի մասին:
Նա հավելել է, որ Բառոզուի հրապարակած տեղեկատվության մի մասին հնչեղություն է հաղորդվել համատեքստից դուրս, ինչը խեղաթյուրել է դրա իմաստը: Հանսենն ընդգծել է, որ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհներով և ոչ թե մամուլի միջոցով, և որ Եվրահանձնաժողովն անհրաժեշտ չի համարում հայտնել որևէ նոր բան այդ հարցում:
Դանով իսկ Եվրահանձնաժողովը փաստացիորեն հաստատել է ռուսական կողմի այն հայտարարությունը, որ Վլադիմիր Պուտինի խոսքերը կտրել են համատեքստից և որ դրանք ունեցել են այլ իմաստ: Այդ մասին հայտարարել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: