Բաժիններ՝

ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցների նոր փուլ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատրաստում է տնտեսական պատժամիջոցների նոր փուլ: Այս մասին Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը:

Նրա խոսքերով՝ այդ հարցում առանցքայինն այն է, որ Ռուսաստանը նախկինի նման պետք է պատասխանատվություն կրի հակամարտության էսկալացման ուղղությամբ իր քաղաքականության համար:

Ռհոդսն ընդգծել է, որ նոր պատժամիջոցների նախագիծն արդեն իսկ պատրաստ է: Դրա հետ մեկտեղ նա չի մանրամասնել, թե տնտեսության որ ճյուղերին են առնչվելու դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930