Բաժիններ՝

ԵՄ-ը պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք առնչվելու են նավթային ոլորտին: Համապատասխան փաստաթուղթը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կողմից:

Թերթի տվյալներով՝ սահմանափակվելու է ռուսական նավթային ընկերությունների մուտքը եվրոպական կապիտալի շուկա: Ավելի վաղ նույն միջոցը կիրառվել էր ռուսական պետբանկերի դեմ:

Պատժամիջոցներն առնչվելու են ավելի քան 3 տրիլիոն ռուբլի ակտիվով պետական ընկերություններին, որոնք իրենց եկամտի կեսը ստանում են նավթի ու նավթամթերքի վաճառքից կամ փոխադրումից:

Թերթի հաշվարկներով՝ սահմանափակումներն առնչվելու են «Ռոսնեֆտին», «Գազպրոմնեֆտին» և հնարավոր է՝ «Տրանսնեֆտին»: Միևնույն ժամանակ պատժամիջոցները չեն առնչվելու «Լուկօյլ» ու «Սուրգուտնեֆտեգազ» ընկերություններին, քանի որ դրանք մասնավոր ընկերություններ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930