Բաժիններ՝

Ասադը չի կարող արմատական իսլամականների դեմ պայքարում հանդիսանալ Արևմուտքի գործընկերը. Օլանդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիացի դեսպանների տարեկան հավաքի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող Սիրիայի ու Իրաքի արմատական իսլամականների դեմ պայքարում հանդիսանալ Արևմուտքի գործընկերը:

Օլանդի խոսքերով՝ այդ պայքարի համար անհրաժեշտ է ընդարձակ դաշինք, իսկ Ասադը մոջահեդների օբյեկտիվ կողմնակից է, որոնք փոխադարձաբար աջակցում են միմյանց: Օլանդը հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ պնդել է միջազգային միջամտություն իրականացնել Սիրիա, ուր կիրառվել էր քիմիական զենք:

Օլանդն ափսոսանք է հայտնել, որ դա տեղի չի ունեցել, և որ այդ անգործությունը հանգեցրել է նոր սպանությունների և ձեռնտու է եղել ծայրահեղականներին:

Օլանդի խոսքերով՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակները չեն հանդիսանում տարածաշրջանային խնդիրներ և ունեն միջազգային նշանակություն: Օլանդը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա Գազայի հատվածի խնդրի կարգավորման գործընթացում:

Ներկա դրությամբ Ֆրանսիան արտերկրում ունի 163 դեսպանատուն և 92 գլխավոր հյուպատոսություն: ԱԳՆ-ի հաստիքային աշխատակիցների թիվը կազմում է ավելի քան 15.000 մարդ, որոնց 2/3-ն աշխատում է այլ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս