Բաժիններ՝

Արևմուտքը պետք է ընտրի. կա՛մ այսօր օգնել Ուկրաինային, կա՛մ վաղը պայքարել Եվրոպայում. օգտատերեր

NEWSru.ua-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր կատարվել են անգլերենով բազմաթիվ գրառումներ, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Գրառումների հեղինակները հիմնականում ուկրաինացի օգտատերերն են ու նրանց համակիրները:

Ամենատարածված գրառումը հետևյալն է. «Պուտինը ռուսական կանոնավոր բանակային գնդերով հարձակվել է Ուկրաինայի վրա: Արևմուտքը կարող է ընտրել. կա՛մ այսօր օգնել Ուկրաինային, կա՛մ վաղը պայքարել Եվրոպայում»: Գրառումներում Օբամային կոչ են արել արթնանալ՝ իրազեկելով, որ Ռուսաստանը ներխուժում է ձեռնարկել Ուկրաինայում:

Չգիտես ինչու, Սպիտակ տան ղեկավարի էջում կան նաև ոչ թե ԱՄՆ-ին, այլ Եվրոպային հասցեագրված կոչեր: Նշվում է, որ սա ուկրաինամետ օգտատերերի կողմից սոցցանցերում համաշխարհային առաջնորդների էջերն օգտագործելու առաջին դեպքը չէ:

Հուլիսին նրանք հարձակվել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի էջի վրա՝ կատարելով Danke, Frau Ribbentrop (Շնորհակալություն տիկին Ռիբենտրոպ) բազմաթիվ գրառումներ՝ Մերկելին նմանեցնելով Ֆաշիստական Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպի հետ, ով 1939 թվականին Մոսկվայում ստորագրել է գաղտնի արձանագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031