Բաժիններ՝

Ընդդիմադիր պատգամավորներն Էրդողանի երդմնակալության ժամանակ ցուցադրաբար լքել են խորհրդարանը (տեսանյութ)

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահի Ռեջեփ Էրդողանի այսօրվա երդմնակալության արարողության ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավորները սադրանք են կազմակերպել:

ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էնգին Ալթայը ցանկացել է երդմնակալության արարողության ժամանակ ազգային քննարկումներ ծավալել խորհրդարանում, սակայն խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նրան թույլ չի տվել ելույթ ունենալ:

Դրանից հետ ԺՀԿ-ական պատգամավորը Ներքին կանոնադրության գիրքը նետել է Ջեմիլ Չիչեքի ուղղությամբ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ներկաների մոտ: Դրանից հետո ԺՀԿ-ական պատգամավորները ցուցադրաբար լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս