
Էրդողանը Դավութօղլուին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնակատար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռեջեփ Էրդողանն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնակատար: Թուրքիայի կառավարության նոր կազմը կհրապարակվի վաղը:
Ահմեթ Դավութօղլուն 2003 թվականին նշանակվել է արտաքին քաղաքական հարցերով Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական, ով տվյալ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
2009 թվականին Դավութօղլուն նշանակվել է Թուրքիայի արտգործնախարար:Դավութօղլուն այժմ գլխավորել է Թուրքիայի իշխող կուսակցությունը և երկրի վարչապետի պաշտոնում նույնպես փոխարինում է Էրդողանին: