Դոլարը թանկացավ 1 դրամով
Այսօր՝ օգոստոսի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 411.68 դրամ։ Բորսայում երեկ գործարք տեղի չէր ունեցել, իսկ երեքշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.29%-ով կամ 1.08 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7.7 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 411 դրամով, վաճառվում՝ 414 դրամով։