Ապշեցնող բացահայտում
Օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների ծավալների կրճատմանը նպաստող ծանրակշիռ քայլ «Սիգարոն» ընկերության կողմից.
Ի հեճուկս ծխելու դեմ տարվող համապարփակ և ակտիվ քարոզչության, մարդիկ շարունակում են ծխել, և առողջությունը սակավ քայքայող սիգարետների արտադրությունը կարող է դառնալ ծխելու վնասակար հետևանքների նվազեցման արդյունավետ լուծումներից մեկը, եթե ոչ` ամենաարդյունավետը:
Այս սկզբունքով են պատրաստված «Cigaronne» ընկերության նոր սերնդի սիգարետները, որոնց սերիական արտադրությունն արդեն սկսված է և մոտ օրերս հասանելի կլինի հայաստանյան սպառողներին:
Մեզ հասած կցկտուր տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով եղանք «Cigaronne» ընկերությունում, որտեղ տիրող մթնոլորտը, մեր տեսածն ու լսածը գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները: Ընկերության աշխատակիցների աչք ծակող ուրախությունն ուներ պատճառաբանված բացատրություն. շուրջ մեկ ու կես տարի տևած նոր ապրանքատեսականու պատրաստման նախագիծը կյանքի է կոչված` լաբորատոր-փորձնական աշխատանքներն ավարտվել են, և տևական դադարն իր տեղն է զիջում թափ հավաքող արտադրական պրոցեսին: Ընկերությունը շուկա է մտցնում թարմացված դիզայնով, նորագույն տեխնոլոգիաների ու գիտական մտքի համադրման արդյունքում ապշեցնող արդյունքներ պարունակող` իր նոր սերնդի նվազ վնասակար սիգարետները, որոնք, ինչպես 2000թ. ստեղծված զտիչ-ծխափողը, բոլորովին նոր էջ են բացում ոլորտի տարեգրության մեջ:
Առաջին անգամ աշխարհում կոնդիցիոնման բազմափուլ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է թութունի վերամշակում և մաքրազտում, որի շնորհիվ հնարավոր է դարձել պատրաստի ծխախոտափնջից դուրս մղել ազոտա-ծծմբային-ֆոսֆորային-քլորային պարունակությամբ քաղցկեղածին թունավոր օրգանական նյութերը` պեստիցիդները, էապես նվազեցնելով ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հավանականությունը: Մաքրազտման շնորհիվ վերանում է նաև ծխելուց հետո բերանում առաջացող տհաճ դառնահամը, դառնահոտը և քրոնիկական բրոնխիտին հատուկ վաղորդյան հազը, որն առավել հայտնի է «ծխողի հազ» անվամբ:
«Cigaronne»-ի նոր ապրանքատեսականու համար առաջին անգամ մշակվել և կիրառվել է եռաշերտ, կոմբինացված, ՊԵՌԼԻՏ պարունակող ֆիլտր: Պեռլիտը` շնորհիվ իր ուժեղ կլանելու հատկության, սիգարետի ծխի վնասակարության նվազեցման գերազանց արդյունք է ապահովում` մինչև 90%-ով կլանելով ծխի մեջ առկա խեժի և նիկոտինի պարունակությունը և լիակատար միկրոֆիլտրացիայի ենթարկում այրման ժամանակ առաջացող բազմաթիվ թունավոր նյութերը` ևս նվազեցնելով օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Հումքերի և արտադրական պրոցեսի անխափան կազմակերպումն ապահովող նյութերի ձեռքբերման շրջանակներում «Cigaronne» ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր փոխշահավետ և քաղաքակիրթ համագործակցության մեջ է աշխարհի բազմաթիվ ընկերությունների հետ, որոնք ևս ոգևորվելով ընկերության առաջ քաշած ժամանակահունչ գաղափարից` բարյացակամորեն լծվեցին «Cigaronne»-ի բարդ նախագիծը կյանքի կոչելուն:
Նախագծի իրականացմանը մասնակցել են նաև ծխախոտային ինդուստրիայի մի քանի հռչակավոր մասնագետներ, ում, իրենց իսկ խոստովանությամբ, գրավել է ոչ թե խոշոր վարձատրության չափը, այլ ստեղծվելիք ապրանքատեսականու բացառիկությունն ու կարևորությունը:
Ուրախությունից զատ, աչքի էր զարնում նաև ընկերության աշխատակիցների ինքնավստահությունը: Այն պայմանավորված էր ոչ միայն բացառիկ ապրանքատեսականի արտադրելու գիտակցությամբ, այլև ընկերությունում իրականացված կառուցվածքային արմատական փոփոխություններով, որի արդյունքները թե՛ ընկերության ընդհանուր կենսագործունեության, թե՛ աշխատակիցների կենսամակարդակի բարելավման ուղղությամբ արդեն իսկ տեսանելի են:
Բանն այն է, որ իրավաբանորեն հանդիսանալով առանձին տնտեսվարող սուբյեկտ` ընկերությունը 2013 թվականից փաստացի ընդգրկված է հիմնադրի` Սիմոն Պողոսյանի միանձնյա սեփականություն հանդիսացող, նույն կենտրոնից ղեկավարվող սննդարդյունաբերական խոշոր Ընկերությունների Խմբի կազմում, որի գլխամասային գրասենյակը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Խմբի կազմում ընդգրկված են նաև խմիչքների արտադրության «N.R.G. Kolos Corporation» գործարանը` իր առավել հայտնի «Godfather», «No Problem», «ColaNade» բրենդերով, ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում արագորեն տարածվող «RusBurger» արագ սննդի ռեստորանների ցանցը, առևտրական և հումքարտադրական մի քանի այլ ձեռնարկություններ:
Այսօր «Cigaronne»-ը, իր ինտելեկտուալ և նյութատեխնիկական բազայով, ոլորտում ունի իր կայուն տեղն և զարգանալու հզոր պոտենցիալ, որը կապիտալ խոշոր ներդրումների համար գրավիչ նախադրյալ է: Նման ներդրումների և արտադրական հզորությունների ավելացման պարագայում ընկերությունը կարող է դառնալ ծխախոտարդյունաբերության համաշխարհային ինդուստրիայի գլխավոր խաղացողներից մեկը` տրանսֆորմացվելով վերազգային կորպորացիայի (transnational corporation), ինչն ընկերության երկարաժամկետ հեռանկարի գլխավոր նպատակն է:
Նման հեռանկարի իրականացումը կարող է «Cigaronne»-ի նոր սերնդի ապրանքատեսականին դարձնել լրջագույն այլընտրանք հարևան պետությունների ունեցած բնական հարստություններին և բարենպաստ աշխարհագրական դիրքին, և, ինչո՞ւ ոչ, արդեն իսկ այսօրվանից` դրամ վաստակելու լավագույն միջոցներից մեկը աշխարհասփյուռ հայության համար:
«Cigaronne»-ը կերտում է իր պատմությունը` միաժամանակ դառնալով նորանկախ Հայաստանի պատմության կարևոր ու անբաժան մի մասնիկը…
R