Փորձագետ. Ալիևի հռետորությունը կտրուկ փոխվել է հակամարտութան խաղաղ լուծման ուղղությամբ. Panorama.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխզիջումների միջոցով: Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», նա հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ:

Panorama.am-ը դիմել է քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբոգովային՝ մեկնաբանելու այդ հայտարարությունը:

«Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին՝ չնայած ավելի վաղ Բաքվում հնչեցված ռազմատենչ հայտարարությունների: Հայաստանի ու ԼՂՀ-ի հասցեին սպառնալիքներ Ալիևը առավել ակտիվ տարածել էր Twitter-ի իր միկրոբլոգով, ինչը, ի միջի այլոց, համաշխարհային մամուլում ծաղրի առիթ էր դարձել: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սոչիում Ադրբեջանի նախագահի հռետորության երանգը կտրուկ փոխվեց, ամենայն հավանականությամբ Հայաստանի և ԼՂՀ-ի համոզիչ գործողությունների արդյունքում: Նման դեպքում իր դեմքը փրկելու նպատակով Ալիևի աշխատակազմը, երևի, պետք է հայտնի, թե նախագահի Twitter-ի էջը չարակամները կոտրել են և նրա անունից հայերի հասցեին սպառնալիքներ պարունակող տասնյակ թվիթեր են գրել»,- նշել է փորձագետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս