Հայաստանից դուրս գտնվող ազատամարտիկները սկսել են գալ. Պատերազմի վետերանների միության նախագահ. Tert.am
Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց տղաներն այժմ Տավուշի մարզում ազատամարտիկների հավաքագրում են իրականացնում, Երևանում նույնպես շտաբ են տեղակայել, և ովքեր հեռու են, արդեն սկսել են գալ: «Դրսից էլ են տղաներ եկել: Շատերն էլ ասել են, որ պատրաստվում են գալ, մենք էլ ասել ենք, որ համբերեն, տեսնենք նախագահների հանդիպմանն ինչ կորոշեն, կասենք»,-ասաց նա և ավելացրեց. «Հիմա Աստված չանի, եթե պատերազմ լինի, պետք է պատրաստ լինենք: Նախագահներն ինչ էլ որոշեն, պետք է պատրաստ լինենք, մեր զինվորին պիտի մենակ չթողնենք, պիտի նրանց կողքին լինենք»:
Թե ինչ է անում ադրբեջանական բանակը հիմա, ինչ միջոցների է դիմում, ազատամարտիկը դժվարանում է պատասխանել, բայց մի բան հստակ գիտի. «Մենակ կասեմ, որ մեր մարտական ոգին շատ բարձր է: Իրենք մեզ նման չեն կարող կռվել, քանի որ մենք կռվում ենք մեր հողի համար, իսկ իրենք ուզում են մեր հողը զավթել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: