
Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էրդողանն է

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահի ընտրություններում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Քվեաթերթիկներ 92%-ի հաշվարկի արդյունքում Էրդողանը ստացել է ձայների 53,23%-ը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության և Ազգային գործողության կուսակցության թեկնածու Էքմելեդին Իհսանօղլին` 37,72%-ը, իսկ Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության թեկնածու Սելահեթին Դեմիրթաշի օգտին քվեարկել է ընտրևողների 9,06%-ը։