
Հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը. Panorama.am

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի հայտարարությունը, որի համաձայն «Հայաստանը օգտագործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողության տակ գտնվող հումանիտար միջոցառումները՝ ադրբեջանա-հայական սահմանում ռազմական առավելության հասնելու նպատակով»: Panorama.am-ը դիմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ մեկնաբանելու այդ հայտարարությունը: «Նման գործելաոճը հարիր է ոչ թե հայկական, այլ ադրբեջնական կողմին, որոնք կարող են թույլ տալ իրենց կրակել Կարմիր խաչի մեքենայի վրա»,- հայտնել է Ա. Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի քարտուղարը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ նման բան տեղի չի ունեցել, և հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը: «Մովսեսի գյուղի շրջակայքում էլ չի եղել դիրքերի բարելավման որևէ գործողությունը: Իսկ այդ տեղանքին ծանոթ մարդկանց մոտ այս տեղեկությունը կարող է ծիծաղ առաջացնել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: