Բաժիններ՝

Ռոբին վան Պերսին իր բրոնզե մեդալը նվիրել է «Նարնջագույն գեներալին»

101greatgoals-ի փոխանցմամբ` Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Բրազիլիայի հավաքականին հաղթելուց (3:0) հետո իր բրոնզե մեդալը նվիրել է երկրպագուներից մեկին:

Պարգևատրման արարողությունից հետո 30-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է տրիբունային և իր մեդալն ու ավագի թևկապը հանձնել է «Նարնջագույն գեներալ» մականունով հայտնի հոլանդացի ֆանատին, ով 1994 թվականի Աշխարհի առաջնությունից սկսած` ռազմական հանդերձանքով ներկա է գտնվում Հոլանդիայի հավաքականի բոլոր հանդիպումներին:

Բրազիլիայի հավաքականի հետ խաղում աչքի է ընկել խփած գոլորվ` իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ընդհանուր առմամբ, Ռոբին վան Պերսին Բրազիլիայում Աշխարհի առաջնության ժամանակ խփել է 4 գնդակ, ինչը նրան հնարավորություն տվեց դառնալու մրցաշարում իր թիմի լավագույն ռմբարկու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031