Բաժիններ՝

Բրազիլիայի հավաքականն Աշխարհի առաջնության ժամանակ անձնական հակառեկորդ է սահմանել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բրազիլիայի ֆուտբոլային հավաքականը մեկ մրցաշարում բաց թողած գոլերի թվով անձնական հակառեկորդ է սահմնել երկրում անցկացվող Աշխարհի առաջնության ժամանակ:

Դա տեղի է ունեցել երրորդ տեղի համար Հոլանդիայի հավաքականի հետ երեկվա հանդիպման ժամանակ, որում Բրազիլիայի հավաքականը պարտվեց 0:3 խոշոր հաշվով: Դրանից առաջ էլ Բրազիլիայի հավաքականը կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ 1:7 հաշվով զիջել էր Գերմանիայի հավաքականին:

Ընդհանուր առմամբ, առաջնության տանտերերը մրցաշարի ժամանակ բաց են թողել 14 գնդակ` գերազանցելով 1938 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ իրենց ցուցանիշը: Ֆրանսիայում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ բրազիլացիները գրավել էին երրորդ տեղը` բաց թողնելով 11 գնդակ:

Աշխարհի առաջնությունների ողջ պատմության ընթացքում Բրազիլիայի հավաքականն արդեն իսկ բաց է թողել ավելի քան 100 գնդակ: Երեկվա հանդիպման 3-րդ րոպեին հոլանդացի Ռոբբին վան Պերսիի խփած գնդակը բրազիլական թիմի համար դարձավ այդ մրցաշարերում բաց թողած 100-րդ գնդակը: Բրազիլիան արդեն իսկ ընդունել է 102 գնդակ:

Միայն մեկ անգամ է Բրազիլիայի հավաքականն ավելի շուտ գնդակ ընդունել սեփական դարպասը: Դա տեղի է ունեցել 1998 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, երբ դանիացի Մարտին Յորգենսենը բրազիլացիների դարպասը գրավեց արդեն 2-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս