Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը երկու շաբաթվա ընթացքում հինգերորդ անգամ է հրթիռային փորձարկում անցկացրել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ն այսօր փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ: Այս մասին գործակալությանը հայտնել է Սեուլի ռազմական շրջանակներում առկա աղբյուրը:

Ենթադրվում է, որ դրանով իսկ ԿԺԴՀ-ն իր դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների անցկացման կապակցությամբ: Հրթիռներն արձակվել են Կորեական թերակղզու արևելյան ծովափից, գիշերը ժամը 1.30-ի մոտ:

Արձակված հրթիռների հեռահարությունը կազմել է 500 կիլոմետր: ԿԺԴՀ-ի ղեկավարությունը դատապարտել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի պլանավորած զորավարժությունները` դրանք որակելով որպես «անհեթեթ սադրանք» և խոստացել է ինքնապաշտպանության նպատակով զարգացնել սեփական միջուկային ծրագիրը:

Զորավարժություններն անցկացվելու են հուլիսի 16-21-ին, դրանց մասնակցելու է «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որը հուլիսի 11-ին մուտք է գործել հարավկորեական Պուսան նավահանգիստ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Փհենյանն արդեն  հինգերորդ անգամ է հրթիռներ արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031