Բաժիններ՝

Իսրայելը ցամաքային առաջին գործողությունն է իրականացրել Գազայի հատվածի դեմ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններն այսօր ցամաքային առաջին գործողությունն են անցկացրել Գազայի հատվածում: Այս մասին հայտնել է իսրայելական ռադիոն:

Իսրայելցի զինծառայողները փոխհրաձգության մեջ են մտել ՀԱՄԱՍ-ի զինյալների խմբի հետ: Բախման հետևանքով վիրավորվել է իսրայելցի 4 զինծառայող: Իսրայելցի զինծառայողների թիրախը հանդիսացել է հրթիռային արձակման սարքը, որից ենթադրաբար հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը:

Իսրայելի կառավարությունը հուլիսի 8-ին թույլատրել էր ՀԱՄԱՍ-ի դեմ գործողության շրջանակներում իրականացնել ռեզերվիստների հավելյալ զորակոչ: Դա զինվորականներին հնարավորություն է տալիս պահեստազորից զորակոչել 40.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031