Հիպոթեկային վարկերի պահանջարկը նվազում է

2014 թվականի հունիսին Ազգային հիպոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է թվով 60 հիփոթեքային վարկ` 506 միլիոն ՀՀ դրամ ծավալով:

Ըստ ԱՀԸ տվյալների՝ վարկավորման հիմանական մասը՝ մոտ 70%, բաժին է ընկել Երևանին:

Վերջին շրջանում նկատվում է հիփոթեքային վարկերի պահանջարկի նվազում: Ճգնաժամից հետո տարեկան կտրվածքով ՀՀ քաղաքացիները վերցնում էին շուրջ 1000 հատ վարկ, իսկ անցած մեկ տարում այն գրեթե կրկնակի կրճատվել է: Այս իրադրության պատճառները կարող են մի քանիսը լինել՝ հիփոթեքի պահանջարկ ունեցող և վարկունակ քաղաքացիներն արդեն վերցրել են վարկեր, վարկավորման պայմանների խստությունը, որի պատճառով կարիքավորները չեն կարողանում վարկ վերցնել և, իհարկե, արտագաղթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031