Բաժիններ՝

Մերկելը կասկածում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Գերմանիային լրտեսելուց

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կասկածում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հրաժարվել Գերմանիային լրտեսելուց:

Մերկելը գերմանական  ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ բարդ առաջադրանք է Վաշինգտոնին համոզելը, որ նա արմատականորեն փոխի իր հատուկ ծառայությունների աշխատանքային սկզբունքները:

Մերկելի այս հայտարարությունն արվել է Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև ծագած լրտեսական սկանդալի ֆոնին: Նախորդ շաբաթվանից սկսած` Գերմանիայում բացահայտվել է երկու լրտես, որոնք ենթադրաբար համագործակցել են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:

Նրանցից մեկն աշխատել է գերմանական BND հետախուզությունում, իսկ մյուսը` Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունում: Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցը 2012 թվականից ամերիկացիներին փոխանցել է գաղտնի փաստաթղթեր, ինչի դիմաց ստացել է դրամական պարգևներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031