Բաժիններ՝

Ավարտվեց Ֆիլմ-ճամբար 2014-ը (լուսանկարներ)

10.07.2014թվական: Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը մարդաշատ էր, Ազգային առաջնորդության ինստիտուտի և ամերիկյան Inside Out Global-ի համատեղ ֆիլմ-ճամբար ծրագրի շրջանակներում երիտասարդների նկարահանած ֆիլմերի պրեմիերան էր: Ողջույնի խոսքով հանդես եկան Ազգային առաջնորդության ինստիտուտի հիմնադիր պարոն Պետրոս Մալաքյանը, ինչպես նաև Inside Out Global-ի նախագահ տիկին Բեթ Ֆասները:

Նրանք շնորհավորեցին երիտասարդներին և հաջողություններ մաղթեցին՝ ոչ միայն կինոյի ոլորտում: Անմիջապես էկրանին հայտնվեցին երիտասարդների նկարահանած 30-ական վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդները, որոնցից հետո նրանց նկարահանած կարճամետրաժ ֆիլմերն էին:

Film-Jambar (2)

Film-Jambar (3)

Կարդացեք նաև

Film-Jambar (7)

Film-Jambar (8)

Film-Jambar (9)

Film-Jambar (4)

Film-Jambar (5)

Film-Jambar (6)«Մեռնելու զվարճալի տարբերակներ» և «Շոկոլադե աղջիկ». այսպես էին վերնագրել երիտասարդներն իրենց աշխատանքները: Հանդիսատեսը հավանեց նրանց ֆիլմերը, որոնք, ճիշտ է, ուսումնական պրոցեսում կատարած աշխատանքի արդյունք էին, սակայն կարողացան և՛ ժպիտ փոխանցել, և՛ տխրություն:

13 մասնակիցները և երկու խմբերի ղեկավարներն իրենց ֆիլմերը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո բարձրացան բեմ, հանձնվեցին վկայական-հավաստագրեր, և որպես անակնկալ՝ ցուցադրվեց նաև նախագծի գեղարվեստական ղեկավար Նինա Խաչատրյանի նկարահանած վավերագրական ֆիլմը, որը պատմում էր երիտասարդների 8-օրյա ճամբարային պրոցեսից ու գործունեությունից:

Film-Jambar (7)

Film-Jambar (8)

Film-Jambar (9)

Film-Jambar (10) Ավարտվեց ծրագիրը: Հյուրասիրությունից հետո գյումրեցի մասնակիցներին և քաղաքին հրաժեշտ տվեցին ու վերադարձան:Ֆիլմ-ճամբարի մասնակիցները խոստովանում են, որ յուրաքանչյուրն իր համար նորություն է բացահայտել ու սովորել, իսկ կազմակերպիչները գոհ են իրենց աշխատանքից, քանի որ, բացի ուսումնական գործունեությունից, այս 8 օրերի ընթացքում մի հարկի տակ ապրելով՝ մտերմացել ու ընկերացել էին բոլորը:

Իսկ այս ամենի կազմակերպման և իրականացման համար բոլոր շնորհակալություններն ուղղված էին Ազգային առաջնորդության ինստիտուտին, Inside Out Global-ին, Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Գյումրիի Թռչունյան տանը, որտեղ բնակվեցին 8 օրերի ընթացքում, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին իրականացնել Ֆիլմ-ճամբարը:

Film-Jambar (14)

Film-Jambar (15)

Film-Jambar (16)

Film-Jambar (17)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս