
Պաշտոնանկ է արվել ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարը

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար Չան Չոն Նամը պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնել է ԿԺԴՀ-ի Կենտրոնական ռադիոն: Նամին փոխարինել է Գլխավոր շտաբի նախկին պետ Խեն Յոն Չհոլը:
Վերջինս Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2012 թվականի հուլիսին, սակայն արդեն 2013 թվականի մայիսին նա պաշտոնանկ էր արվել: Այն ժամանակ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը դարձյալ զբաղեցնում էր Չան Չոն Նամը, որին այսօր պաշտոնանկ են արել:
Նրա պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը սիրում է կադրային անսպասելի փոփոխություններ անել, ինչը նրան օգնում է երկրի ղեկավարությանը պահել լարված իրավիճակում և միաժամանակ ամրապնդել իր անձնական իշխանությունը: