Բաժիններ՝

ԱՄՆ-ը 40-ամյա ընդմիջումից հետո թույլատրել է հում նավթի արտահանումը

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը երկու ընկերությունների թույլատրել է արտահանել անմշակ (հում) նավթ:

Դա կարող է հանդիսանալ առաջին քայլը՝ տվյալ ապրանքատեսակն այլ երկրներ արտահանելու վրա դրված սահմանափակումների մեղմացման ուղղությամբ, որոնք մտցվել են գրեթե 40 տարի առաջ:

Թերթի տվյալներով՝ գերատեսչությունը Pioneer Natural Resources և Enterprise Product Partners ըկերություններին թույլատրել է արտահանել այսպես կոչված գերթեթև նավթ, որը հայտնի է նաև որպես կոնդենսատ:

Այն ձևավորվում է թերթաքարային հանքավայրերի մշակման ժամանակ: Մինչ այս ընկերությունները կարող էին ԱՄՆ-ից արտահանել միայն մշակված վառելիք (բենզին, դիզելային վառելիք), սակայն ոչ հում նավթ:

ԱՄՆ-ի նավթագազային ոլորտի բազմաթիվ ընկերություններ ակտիվորեն կոչ են անում չեղյալ հայտարարել հում նավթի արտահանման վրա դրված սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30