
Իրաքում սուննի զինյալների հետ բախումների հետևանքով 17 օրում զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում սուննի զինյալների հետ զինված հակամարտության 17 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 1000 խաղաղ բնակիչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Կոլվելը:
Նա, հենվելով Իրաքին աջակցելու գծով ՄԱԿ-ի առաքելության տվյալների վրա, հայտարարել է, որ հունիսի 5-22-ին Նայնավա, Դիյալլահ ու Սալահ ադ-Դին նահանգներում սպանվել է 757 և վիրավորվել է 599 քաղաքացիական անձ: Դրա հետ մեկտեղ ևս առնվազն 318 մարդ է սպանվել և 590-ը վիրավորվել Բադադում ու մայրաքաղաքից հարավ ընկած շրջաններում: