«Դեմ եմ»-ի ակտիվիստները նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն նվազել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է: Նրանք բարձրացրել են նաև հանրության կողմից իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հարցը և կարևորել երկրում ինտելեկտուալ ռեսուրսի գնահատման անհրաժեշտությունը:
Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից կատարելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իր լիազորությունների պատշաճ իրականացում, և ՀՀ քաղաքացիների նկատմամաբ բնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ քրեկան գործերի հարուցում…
Ադրբեջանում անցկացված նախագահական վերջին ընտրություններում կեղծիքների մասին հարցն ընդհանրապես հունից հանել է Ալիևին:
Նա հուզմունքով հիշեց նաև Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը չվերադառնա, թող մայրն այնպես անի, որ սերունդները կրթվեն ու դաստիարակվեն իր թողած գրքերով: «Պատերազմի դաշտում Վարդանը իր անձնական օրինակով կենդանի լեգենդ էր, ետմահու էլ նա շարունակում է ապրել ու ծառայել իր ժողովրդին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր լարված իրավիճակ էր Աֆրիկյաններ շենքի մոտ: Դաշնակահար Տիգրան Համասյանն այսօր ելույթ էր ունեցել կիսախարխուլ շենքի մոտ, որից հետո ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Նունեն և Մանեն Հռիփսիմյանց այն կույսերից էին, ովքեր Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է:
Դրա հետ կապված՝ Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է:
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջակելով վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար առանձնացնել հատուկ տեղեր և դրանք կահավորել հատուկ ճանապարհային նշաններով: Այսօրվա ավագանու նիստում Գ. Մինասյանի առաջարկն ընդունվեց:
Հարցախույզն անցկացվել է 26 նահանգում, դրան մասնակցել է 2850 մարդ:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են 41 մանդատների համար, «խաղացնելով ամբողջ ժողովրդին, կայացած եւ չկայացած քաղաքական ուժերին, սակայն կռվում են բավականին գրագետ եւ քաղաքակիրթ ձեւով»:
Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
Հունիսի 21-ին, ժամը 05.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Հարություն Ս.-ն:
ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով:
Էլիտար ևս մեկ հարսանիք է սպասվում այս ուրբաթ Երևանում. Դերասան Աշոտ Ղազարյանի որդին` Արմանն, ամուսնանում է Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դստեր`Տաթևիկի հետ:
Այդ ճյուղի կառուցման մասին Լոնդոնում հայտարարել է քրդական ինքնավարության բնական պաշարների նախարար Աշտի Հավրամին:
Հունիսի 24-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1 փողոցի տներից մեկի մոտակա այգում օձ է նկատվել, որին որսալաու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 1-ից կբացվեն Սեւանա լճի 11 հանրային լողափերը: 2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները:
Նախագծի արժեքը գնահատվում է 283-349 միլիարդ ռուբլի:
Դատարանում այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողների՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերը: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը՝ նրա մայրը չմասնակցեց դատական նիստի այդ մասին. մինչ ընդմիջումից հետո դատական նիստի վերսկսելը նա դատարանի դահլիճից արտասվելով դուրս եկավ:
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանն առաջարկել է վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար հատուկ կայանատեղիներ առանձնացնել և հատուկ ճանապարհային նշաններ տեղադրել, որն ընդունվել է և այժմ նախագիծը մշակվում է. «Եթե որևէ այլ անձ այնտեղ կայանի, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան՝ ճանապարհային ոստիկանության կողմից դրանք կենթարկվեն համպատասխան վարչական պատասխանատվության»,- պարզաբանեց Ք. Առաքելյանը:
Ուշադրություն. նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ:
Իրաքցի առաջնորդները պետք է ստեղծեն այնպիսի կառավարություն, որում ներկայացված կլինեն քաղաքական բոլոր ուժերը:
«Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հանդիպեցին մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Այսօր տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հերթական դռնփակ հանդիպումը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ քառյակի ներկայացուցիչները քննարկել հունիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստաշրջանում ընդունված օրենքների օրինականության, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ տեղի ունեցած ցույցը և դրան հետևած ոստիկանության գործողությունները, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված քառյակի կողմից իրականացվելիք հետագա քայլերի հետ կապված հարցեր, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված քառյակի անելիքները:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:
«Ընդամենը 20 միլիարդ ֆինանսական ճեղքվածք է կանխատեսված, որից 9.3 միլիարդը վարկի կամ այլ փոխառությունների մարումն է»,- գրել է Աշոտ Խուրշուդյանը։
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր: