Նոր սկանդալ՝ ՌԴ-ից ներկրվող գազի գինը կրկին թանկացել է, սակայն գաղտնի է պահվում. «Ժողովուրդ»

«Հայաստանի քաղաքական կյանքում նոր սկանդալ է հասունանում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը պարզել է, որ սահմանին թանկացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը:

«Սակայն ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ-ից սկսած թանկացել էր և իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք: Հիշեցնենք՝ այդ պարտքը հատուցեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով:

Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև կնքված գազային պայմանագրից հետո:

ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս