Տղամարդը մեղադրվում է կնոջը 20 դեպքով ստիպողաբար իր ծանոթների և նրանց զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններում ներգրավելու մեջ

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ կնոջ շահագործման և նրան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղամարդու գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Երևանի բնակիչը մեղադրվում է նրանում, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել։ Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով կնոջ համաձայնությունը, հյուրանոցում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 դրամ։

Ըստ մեղադրանքի՝ տեղեկանալով նմանատիպ հետագա հանդիպումներին մասնակցելու վերջինիս անհամաձայնության մասին, տղամարդը կնոջը շահագործելուն ուղղված հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեռական հարաբերությանը մասնակցություն ունենալու փաստը որպես արատավորող տեղեկություն տարածելու, նշված հանգամանքը շահարկելով նրան նաև մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկելով, ենթարկել է պոռնկության շահագործման: Այն է՝ նյութական օգուտներ ստանալու և իր անբնական կրքերին հագուրդ տալու նպատակով, պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.ги» կայքերում ծանոթացած օգտատերերի, այնպես էլ իր ծանոթների և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Գեղարքունիքի մարգում բնակվելու ժամանակահատվածում ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն արտահայտվել է ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով:

 

Տեսանյութեր

Լրահոս