«Միևնույն է, մնալու ես Լյուքսին սպանողը». Լյուքս Ստեփանյանի մայրը՝ ամբաստանյալին (տեսանյութ). 1in.am
1in.am-ի փոխանցմամբ՝ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, շարունակվել է 2013-ի մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը:
Դատարանում մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը ի վիճակի չէ դատական նիստին մասնակցել:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հուզված նշել է. «Էսքան ժամանակ, երեկ մոտն ես եղել, ինչ ես մտածել, թող մտածեր, առողջությունը վերանայեր: Էդ ձեր շունչն ա, որ նա հիվանդ ա, էդ բերան կարելը ձեր ձեռքի գործն ա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: