Բաժիններ՝

Մեկը հարվածել է փայտով, մյուսը` բաժակով

Մայիսի 28-ին, ժամը 02.50-ին, 1989 թ. ծնված Արամ Ա.-ից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի դիմաց ոմն Բաբկեն ծեծել է իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Բաբկեն Ֆ.-ն վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է նրա գլխին` պատճառելով վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբկեն Ֆ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Արամ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հանգամանքները պարզվում են:

Մայիսի 27-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծոծրակի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Գագիկ Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ին, ժամը 23.00-ին, Գագիկ Շ.-ին իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ապակյա բաժակով հարվածել և վնասվածքը պատճառել է ընկերը` 1976 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն, որը ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս