Վարունգի օգտակար հատկությունները
Վարունգն առաջին հայացքից պարզ բանջարեղեն է, բայց չեք կարող պատկերացնել, թե որքան օգտակար է այն ձեր օրգանիզմին: Aroxj.am-ը ներկայացնում է վարունգ ուտելու 14 պատճառ:
Վարունգը լրացնում է օրգանիզմում ջրի պակասը
Եթե դուք բավարար քանակով ջուր չեք օգտագործում, կերեք թարմ վարունգ. այն 90%-ով բաղկացած է ջրից:
Վարունգը պայքարում է այրոցների դեմ
Վարունգն օգնում է ազատվել ստամոքսի այրոցներից: Արևի ճառագայթների հետքերը ձեր մաշկից կարող եք վերացնել, եթե տրորեք այն վարունգով:
Վարունգը հեռացնում է օրգանիզմից տոկսիները
Վարունգում պարունակվող ջուրը մաքրում է ողջ օրգանիզմը: Կանոնավոր վարունգ օգտագործելը վերացնում է երիկամների քարերը:
Վարունգը լրացնում է ամենօրյա վիտամինների քանակը
Վարունգը պարունակում է վիտամիններ, որոնք ամեն օր անհրաժեշտ են ձեր օրգանիզմին: Վիտամին A, B և C-ն օգտակար են իմունային համակարգի համար և ապահովում են էներգիայով: Այդպիսի արդյունքի հասնելու համար հատկապես օգտակար է վարունգի, սպանախի և գազարի հյութը:
Վարունգը պարունակում է մաշկի համար օգտակար հանքանյութեր
Վարունգը հարուստ է կալցիումով, մագնեզիումով և սիլիկոններով: Ահա թե ինչու է այն հաճախ օգտագործվում է սպա կենտրոններում:
Վարունգը լավացնում է մարսողությունը և օգնում նիհարել
Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կարող եք այն օգտագործել ապուրներ, աղցաններ պատրաստելիս: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից:
Վարունգը վերացնում է աչքերի շուրջ առաջացած պարկերը
Վարունգի կեղևը դրեք աչքերի շուրջ և կհամոզվեք, որ այս պարզ մեթոդը շատ արդյունավետ կարող է լինել: Վարունգն օգնում է վերացնել այտուցվածությունը և ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ:
Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ
Վարունգն իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ: Այս երեք միացությունները նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի:
Վարունգը բուժում է շաքարային դիաբետը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է արյան ճնշումը
Վարունգի հյութը պարունակում է հորմոն, որը շատ անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրելու համար: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում, պարզվել է, որ վարունգի բաղադրության մեջ մտնող, այսպես կոչված, սերինիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանում պարունակվող բջջանքը, կալցիումը և մագնեզիումը արդյունավետորեն կարգավորում են արյան ճնշումը, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լինելու դեպքում:
Վարունգը թարմացնում է շնչառությունը
Վարունգի հյութը բուժում է հիվանդ լնդերը: Մի կտոր վարունգ դրեք լեզվին և պահեք մոտավորապես 30 վայրկյան: Այդ ընթացքում ֆիտոքիմիկատները ոչնչացնում են բակտերիաները, որը դառնում են հաճախ բերանի տհաճ հոտի պատճառ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: