Բաժիններ՝

Ադրբեջանում բլոգեր Աբիլովին դատապարտել են 5.5 տարի ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր կայացրել է բլոգեր Աբդուլլահ Աբիլովի նկատմամբ դատավճիռը: Դատարանը նրան դատապարտել է 5.5 տարի ազատազրկման:

Աբիլովը կալանքի տակ էր վերցվել 2013 թվականի նոյեմբերի 22-ին: Հետաքննության տվյալներով՝ երիտասարդ ակտիվիստի գրպանում, իբրև թե, հայտնաբերվել էր 2.6 գրամ հերոյին, իսկ նրա բնակարանում՝ 4.6 գրամ հերոյին:

Աբիլովը դատարանում հայտարարել է, որ այդ ոստիկաններն են թմրանյութը գցել իր գրպանը, իսկ իրեն հալածում են սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար: Աբիլովի փաստաբանը հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ դատավճիռը: Աբիլովն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ բանտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս