Դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ՝ Դատարանը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տևել է ավելի քան 10 ժամ։
Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող Կարապետյանին։
Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանքի տակ է, մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։



