Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում 2 վրացի կա

Forbes-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Վարկանիշային աղյուսակում կա 2 վրացի՝ Բիձինա Իվանիշվիլին և Միխեիլ Լոմթաձեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Forbes-ի տվյալներով՝ վերջինիս կարողությունը 3 անգամ գերազանցում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Իվանիշվիլիի կարողությունից։

50-ամյա Լոմթաձեն՝ 6 միլիարդ դոլար կարողությամբ, Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 694-րդ տեղը, իսկ 70-ամյա Բիձինա Իվանիշվիլին՝ 2.7 միլիարդ դոլար կարողությամբ՝ 1560-րդ տեղը։

Forbes-ի տվյալներով՝ Լոմթաձեի եկամտի հիմնական աղբյուրը ֆինանսական տեխնոլոգիաներն են, իսկ Իվանիշվիլիինը՝ ներդրումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031