Բաժիններ՝

Ստորագրահավաք` ծառասպանդը դադարեցնելու պահանջով. Հայտարարություն

«Բնություն հանուն առողջության» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել Երևան քաղաքում մեծ ծավալների, առանց մասնագիտական հիմնավորման ծառահատումների վերաբերյալ, որում ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ,
Երևանում ծառահատումները և անառողջ էտը դարձել են քաղաքի աղետի սպառնալիք։

Մենք` Բնություն հանուն առողջության նախաձեռնության անդամներս, առաջարկում ենք` սկսել ստորագրահավաք, որը կուղղվի Երևանի քաղաքապետարանին` պահանջով, դադարեցնել ծառասպանդը և Երևանի կլիմային ո’չ համապատասխան ծառերի տունկը, որը չի բավարարում մայրաքաղաքի կանաչ գոտու պահանջներին։

Հիշեցնենք, որ Երևանում մեկ անձի շնչով կանաչ գոտու հասանելի չափը պետք է լինի 28,8 քմ, ինչն այսօր չի համապատասխանում միջազգային և տեղական չափորոշիչներին։

Կանաչ տարածության ու ծառերի պակասի հետևանքով օդի որակը սաստիկ կեղտոտ է, փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչպես վկայում է Օթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հաջորդ սպասվող աղետը` ամառվա տապին ստվերի պակասն է, ինչը նախորդ տարի ակնառու էր, այս տարի ավելի դաժան կլինի։ Նշենք, որ օդի 35°-ի դեպքում արևի տակ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 50C°, մինչդեռ ստվերում ջերմաստիճանը պահպանվում է, անգամ զով է։

Բացի այդ, քաղաքը տեսողական առումով նույնպես տուժում է։ Կանաչի պակասն ու քարի, իսկ վերջին տարիներին ակտիվորեն կառուցվող ապակե շենքերի ֆոնին առաջ քաշելով ճնշող զգացողություն։ Սա ո’չ միայն ճարտարապետական տեսանկյունից է վանող, այլև հոգեբանորեն ճնշող զգացողություն է առաջացնում։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք` դադարեցնել ծառերի սպանդը, ձեռնարկել ամայացած տարածքների կանաչապատման ու ոռոգման պատշաճ կազմակերպում։

Ստորագրել կարող եք ներքևում` նշելով Ձեր անուն, ազգանունը։

Ծառը կյանք է։

«Բնություն հանուն առողջության» նախաձեռնող խումբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031