ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և Հեզբոլլահին կոչ է արել դադարեցնել պատերազմը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման հրադադարի համաձայնության հասնելը, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Բեյրութում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ասուլիսի ընթացքում։
«Լիբանանը ներքաշվել է մի պատերազմի մեջ, որը նրա ժողովուրդը չի ցանկանում։
Ես կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը և հասնել համաձայնության, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն»,- ասել է Գուտերեշը։



