ԱՄԷ-ն Իրանի հարցով չի միջնորդի, քանի դեռ Թեհրանը շարունակում է հարվածել

ԱՄԷ-ն կկարողանա միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը միայն այն բանից հետո, երբ Թեհրանը դադարեցնի հարձակումները ԱՄԷ-ի և Պարսից ծոցի մյուս պետությունների վրա․ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Լանա Նուսեյբեհին։

«Դժվար է խոսել միջնորդության մասին՝ հարձակման տակ լինելով․ միջնորդի դերը կարելի է ստանձնել միայն հրադադարի դեպքում», – ասել է նա։

Նուսեյբեհը, սակայն, վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կավարտվի բանակցությունների միջոցով։ Նրա խոսքով՝ էսկալացիայից երկու շաբաթ առաջ Թեհրան կատարած իր այցի ժամանակ իրանցի պաշտոնյաները նրան ոչ մի նշան չեն տվել, որ ԱՄԷ-ն կարող է թիրախավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031