Իմ սեպը հայ-ռուսական հարաբերություններում. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. ««Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի եզրափակչի արդյունքները, հետո՝ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, Շառլ Ազնավուրի համերգը, ապաև՝ Գյումրու տեխնոպարկի շուրջ անհասկանալի աղմուկը կարծես մոռացության տվեցին նախորդ շաբաթվա մի իրադարձություն, որը, սակայն, պետք չէ դեռ երկար աչքաթող անել։
Խոսքս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի մի՝ բառիս բուն իմաստով ցինիկ ու սադրիչ հայտարարության մասին էր, որ նա արել էր Մոսկվայամ լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում։
Վոլկինը սովետ վերադարձող և կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ է։ Իսկ Պուտինի և նրա շրջապատի աչքին ամենուր լրտեսներ են Երևում։ Սրանց թվում է, որ եթե դա քննադատում ես Պուտինին, Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ասենք, Ուկրաինայում, ուրեմն արտասահմանյան գործակալ ես, սրանք կարոտում են «նարոդ ի պարտիա եդինիյ» սովետական սուտ կարգախոսը, սրանք բանտեր են գցում ցանկացած այլախոհի… Դա է պուտինյան Ռուսաստանը՝ «ծյունինգ» արած ԽՍՀՄ-ը։ «Ծյունինգն» էլ մի քանի կուսակցությունների հանդուրժումն Է։ Ուրիշ ոչինչ…
Բայց թքա՛ծ՝ իրենք՝ իրենց երկիրը, ուզում են՝ թող այլախոհներին ցցի վրա նստեցնեն կամ վերականգնեն ստալինյան ճամբարները։ Բայց սրանք որոշել են նաև ուրիշներին քարշ տալ իրենց ճանապարհով։
Եվ այսահանդերձ՝ իր ցինիկ ու սադրիչ հայտարարութունների համար Վոլինկինը մեղավոր չէ. նա իր բռնապետական կայսրության շահերից է ելնում։ Մեղավորը հայաստանյան այսօրվա իշխանությունն է, որ հանդուրժում է Վոլինկինի նմաններին և նրան չի հայտարարում «անցանկալի անձ»։ Բայց այդ ամենից աոաջ մեղավոր է, որովհետև ինքն է ցանկացել, որ Վոլինկինը իրեն Հայաստանում զգա իբրև կայսրության փոխարքա և ազատորեն հաթաթա տա։
Մի՞թե Վոլինկինն է մեղավոր, որ Հայաստանի խորհրդարանի յոթանասունչգիտեմքանի պատգամավորները, միայն ու միայն Սերժ Սարգսայնի իշխանությունը երկարաձգելու նպատակով երկիրը ստրկական կախման մեջ գցեցին ռուսական «Գազպրոմից»։
Եվ եթե այդ յոթանասանչգիտեմքանի պատգամավորները ստրուկի պես թաթիկները վեր տնկեցին, Վոլինկինը ինչո՞ւ պիտի հարգի Հայաստանն ու մեր օրենքները։ Եվ ոչ միայն Վոլինկինը։ Նման ու աոավել սադրիչ հայտարարություններ կարող է անել անգամ Վոլինկինի օգնականի վարորդը կամ «Գազպրոմի» պահակի սիրուհին…
Պատմությունը ցույց է տվել, որ անվտանգությունը Ռուսաստանին վստահելը նույնն է, ինչ էն հայտնի անեկդոտում, թագավորը երկար ճամփորդությունից աոաջ թագուհուն ողջախոհության գոտի է կապում, իսկ բանալին տալիս է, իր կարծիքով, հավատարիմ ընկերոջը՝ ասելով, թե միայն նրան կարող է վստահել։
Դեռ քաղաքից դուրս եկած չեն լինում՝ ընկերը շնչահատ հասնում է շարասյան հետևից ու թագավորին ասում. «Տե՛ր արքա, դուք սխալ բանալի եք տվել»։
Տարբերությանն այն Է, որ ՍերԺ Սարգսյանը, նրան շրջապատածներն ու նրա կամքը կատարող յոթանասանչգիտեմքանի պատգամավորները հենց է՛ն բանալին են տվել ռուսի ձեոքը… Նա էլ ազատորեն օգտագործում է այդ բանալին։
Ինչպես տեսաք՝ պուտինյան Ռուսաստանի և Վոլինկինի չափանիշներով՝ ահա ես էլ, «առանձին շրջանակների նման» (սա էլ դեսպանի տխմար ձևակերպումն էլ իմ սեպը խրեցի հայ֊ռուսական հարաբերություններում, որովհետև համարձակվեցի այդ հարաբերությունները գովերգող իրենց ու իրենց հայ դամքաշների կարծիքից տարբերվող բան ասել։
Բայց եթե լավ մտածեք, կհասկանաք, որ սեպ խրողն իրենք են, մենք իրական բարեկամական հարաբերություններից (ոչ իրենց պատկերացրածից) սեպ հանողներն ենք»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։