Բաժիններ՝

Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողությունն է հաստատել Հոմսի վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը երեկ իրենց վերահսկողությունն են հաստատել Հոմս քաղաքի վրա: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը վերջին երեք տարում առաջին անգամ կարողացել է ապստամբներին ամբողջովին դուրս մղել Հին քաղաքից:

Ապստամբները կառավարական զորքերի հետ համաձայնագրով ազատորեն լքել են քաղաքը՝ չհանձնելով զենքը: Քաղաքից տարհանվել է ավելի քան 1500 ապստամբ ու նրանց մերձավորներ: Ակնկալվում է, որ սիրիական բանակը քաղաք մուտք կգործի այսօր՝ ականազերծման աշխատանքների ավարտից հետո:

Չնայած այդ ամենին՝ ապստամբների ձեռքում շարունակում են մնալ Հոմսի մերձակայքի ամրակետերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031