
Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային չորրորդ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների 4-րդ փուլի առաջին լիագումար նիստը, որում քննարկվում է Իրանի միջուկային ծրագրի համապարփակ կարգավորման հարցը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը. «Մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» ու Իրանի բանակցությունների հերթական փուլը»:
Սրանից առաջ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը միտված է մինչև հուլիսի 20-ն իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիր ստորագրելուն: