
ՀԱԿ-ի՝ տերպետրոսյանական թևը պատրաստ է ներել ԲՀԿ-ի բոլոր «մեղքերը». «Հրապարակ»

«Կուտակային կենսաթոշակային օրենքի քվեարկությունը պառակտել է քառյակին՝ ԲՀԿ-ն (բացառությամբ Գուրգեն Արսենյանի) և ՀՅԴ-ն, ինչպես նաև ՕԵԿ-ը (բացառությամբ Հեղինե Բիշարյանի, ով դեմ է քվեարկել) «ձեռնպահ» մնացին Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագծին»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.
«ՀԱԿ-ում այս քվեարկությունից հետո կրկին ճամբարների են բաժանվել. մի մասը համարում է, որ պետք չէ համակերպվել ԲՀԿ-ի դավաճանության հետ, ժամանակն է այլ ուժերի հետ ալյանս ձևավորել, իսկ տերպետրոսյանական թևը, փաստորեն, պատրաստ է ներել ԲՀԿ-ի բոլոր «մեղքերը»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։