
Օլանդը Երևանում կմասնակցի «Կարֆուր»-ի բացմանը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։ «Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին։
Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։ Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
«ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախևառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։