ՀՀԿ-ականները դեմ են Վահրամ Բաղդասարյանի՝ խմբակցության ղեկավար դառնալուն. «Հրապարակ»

«Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ի ներսում. բոլորը զարմացած են՝ բայց ինչո՞ւ ինքը»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.

«Այդ պոստի համար պայքարելիս է եղել Խոսրով Հարությունյանը, իսկ ջահելների թևը «բրթել» է Կարեն Ավագյանին: Նախորդ օրը Գալուստ Գրիգորիչը հարկ է համարել արձանագրել, որ իր հետ Սերժ Ազատիչը խոսել է, ու խնդիրը լուծված է:

Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, և շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ժամանակներ առաջ սուր կոնֆլիկտ ունեցավ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով ընտրվել է այն տարածքից, որտեղ նաև Բաղդասարյանն էր առաջադրվել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031