
Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչում է (տեսանյութ)

Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հանդես կգա «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլում:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո՝ ներկայացնելով «Not Alone» երգը:
Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցան եզրափակիչ: Բացի Հայաստանից, եզրափակիչ անցան նաեւ Շվեդիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Սան Մարինոի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 8-ին: