Բաժիններ՝

Քանի ֆիլմ է արտադրվել Հայաստանում և որքան գումարով

Հանրապետության «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում 2011թ. թողարկվող 47 ֆիլմերից 2013թ. ավարտվել է 41 ֆիլմերի արտադրությունը: Նշված 2 կազմակերպություններում շարունակվում է 6 ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2014-2016թթ.: 41 ֆիլմերից 10-ը լիամետրաժ են։ Դրանցից ամենամեծ բյուջեն ունի «Փարաջանով»-ը՝ 98.5 միլիոն դրամ։
Ավարտին են հասցվել նաև 14 փաստավավերագրական, 3 կարճամետրաժ, 10 դեբյուտային (ուսանողական) և 6 անիմացիոն ֆիլմեր։ Այս բոլոր ֆիլմերի արտադրական ծախսը միասին կազմել է 597 միլիոն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս