Բաժիններ՝

«Դեմ եմ»-ը մայիսի 6-ին հավաքվելու է դատարանի առջև՝ սատարելու աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի 3 մեքենավարներին

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 6-ին հավաքվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ պահանջելու դատարանից վերականգնել Մետրոպոլիտենի` կուտակայինի դեմ պայքարին միանալու համար աշխատանքից ազատված մեքենավարների ոտնահարված իրավունքները: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ելած` Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցներ Անդրանիկ Գեւորգյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը Մետրոպոլիտենի առջեւ բողոքի ակցիայից 2 օր հետո ազատվեցին աշխատանքից` նրանց նկատմամբ ղեկավարության կողմից վստահությունը կորցնելու` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ մասի հիմնավորմամբ:

Վերջերս Մետրոպոլիտենի նախաձեռնությամբ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ` Մետրոպոլիտենի ղեկավարությունը «պահանջել է» տղաներից ներողություն խնդրել` ինչպես իրենք էին որակել` «իրենց արածի համար» …

Մետրոպոլիտենի ղեկավարության այս կարգի ցինիկ պահվածքը առնվազն զարհուրելի է եւ անթույլատրելի:

Ուստի, միասին, համախմբված ս.թ. մայիսի 6-ին ժամը 11:00 սատար ենք կանգնելու մեր 3 ընկերներին` վերականգնելու իրենց իրավունքներն ու հայ աշխատավորի արժանապատվությունը, եւ մե’նք ենք պահանջելու Մետրոպոլիտենից ներողություն խնդրել մեր պայքարակից ընկերներից եւ դատարանից` վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս