Շղթայական ավտովթար Երևանում. Opel-ը գլխիվայր շրջվել. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Մանվել Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 MQ 432 համարանիշի, 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած Daewoo մակնիշի S 8721 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վոլոդյա Ջանինյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 VU 271 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: