Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի ֆինանսական և սպառազինությունների ոլորտներին վերաբերող պատժամիջոցներ են պատրաստում. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ փորձագետներն աշխատում են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների նախապատրաստման վրա, որոնք կընդգրկեն Ռուսաստանի ֆինանսական, սպառազինությունների եւ տնտեսության այլ ոլորտներ, հաղորդում է INTERFAX.RU-ն:

«Գոյություն ունի մոտեցումների լայն շրջանակ, որոնք կարող են կիրառվել սպառազինությունների, ֆինանսական ոլորտներում` կրեդիտային գծերի առումով:
Այդ ամենը էական ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի վրա: Հույս ունենք, որ դրանք ստիպված չենք լինի կիրառել»,-հայտարարել է Օբաման` ուրբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա ավելացրել է, որ փորձագետները ոչ միայն երկկողմ, այլեւ եռակողմ եւ բազմակողմ մակարդակներով աշխատում են բոլոր տարբերակների վրա: «Վստահ ենք, որ փաթեթ է լինելու»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031