Associated Press-ի տպագիր բաժանորդների թիվը նվազում է. 2013 թ. շահույթը կազմել է 3,3 մլն դոլար
Associated Press (АР) ամերիկյան հայտնի լրատվական գործակալությունը 2013 թվականին 3,3 մլն դոլարի շահույթ է ստացել, նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ: Ուշագրավ է, որ 2012թ. ընկերության վնասը կազմել էր 25,5 մլն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
Եկամուտի աճը պայմանավորված է օպերացիոն ծախսերի կրճատմամբ: AP-ի հասույթի ծավալը 2013 թ. նվազել է 4% -ով` մինչեւ 596 մլն դոլարով, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործակալության բաժանորդների թվում նվազում է թերթերի քանակը:
Ընթացիկ տարում սակայն, ըստ գործակալության գլխավոր ֆինանսիստի, հասույթի աճ է ակնկալվում` տեսանյութերի եւ լուսանկարների կոնտենտների վաճառքի հաշվին:
ԱՄՆ գլխավոր լրատվական գործակալությունը, որը հիմնադրվել է 1846 թվականին, պաշտոնապես ոչ առեւտրային կազմակերպություն է եւ գործում է որպես կոոպերատիվ, որի փայատերերն ամերիկյան ԶԼՄ-ներն են: